կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 16:38
Հասարակություն

Խոշոր հրդեհի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 76–ամյա քաղաքացին օրեր անց մահացել է

Խոշոր հրդեհի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 76–ամյա քաղաքացին օրեր անց մահացել է

Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 6–րդ հարկի բնակարաններից մեկում հունվարի 7–ին բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին մահացել է։ Այս մասին հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Նշենք, որ հունվարի 7-ին, Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի  6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել։ Այրվել էր 6–րդ հարկի բնակարաններից մեկը՝ գույքով եւ 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։

Փրկարարները շենքից տարահանել էին 28 քաղաքացու, բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Կարինե Բաբայանն ասել էր, որ նա շարունակում է մնալ ծայրայեղ ծանր վիճակում, եւ միացվել է արհեստական շնչառության սարքին։ Պացիենտն ուներ 4–րդ աստիճանի այրվածք։

Հիշեցնենք նաեւ, որ հրդեհի հետեւանքով «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նաեւ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել էր բավարար։ Նա օրեր անց դուրս էր գրվել «Մուրացան» հիվանդանոցից։