|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝ ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա հիվանդանոցում մահացել է։
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։
Դեպքի վայրի զննության ժամանակ՝ «Սիլիկյան» գերեզմանատանը, հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: