Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 25-ին, «Կապան» բժշկական կենտրոնում մահացել է երկու օր առաջ ավտովթարից տուժած 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 23-ին Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի ենթարկվելուց հետո։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում ավտոմեքենայից դուրս էին բերել ԱԻՆ փրկարարները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված էր եղել մի քանի տոննա ավազով։