կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 14:35
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց բանակը քանդեցին սպայակազմին հեռացնելով, հետախուզությունը վերացնելով․ Վազգեն Պետրոսյան

Հայկական բանակը, անկախ այն բանից, որ այսօրվա իշխանավորները կամ կենդանակերպերը ուզում են պարտված  համարել, հայկական բանակը պարտված չէր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց թուրքագետ, քաղաքական վերլուծաբան, Ազատագրական շարժման նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը՝ շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։

«Հայկական բանակը սեպտեմբերի 30-ից հետո չներգրավվեց որևիցե գործողության մեջ Հայաստանից այսօրվա իշխանության «գերագույն հրամանատարի» հրամանով, և մեր բանակը չհամալրվեց Արցախում․ արդյունքում մենք ունեցանք պարտություն։  Պարտության հասնելու համար իրենք շատ տքնաջան աշխատանք կատարեցին․ կազմաքանդեցին բանակը դեռևս 2018 թ-ից՝ մի քանի հարյուր սպաների հեռացրին բանակից, ամբողջությամբ քանդեցին նաև հայկական բանակի հետախուզությունը, իսկ եթե բանակը չի ունենում հետախուզություն՝ դա նշանակում է, որ արդեն կույր է»,-փաստեց Վազգեն Պետրոսյանը։

Հայոց բանակը քանդելու տարրերի թվում նախ՝  սպայակազմին հեռացնելու հանգամանքն է նշում Վազգեն Պետրոսյանը, հետո պատերազմի ժամանակ, երբ պետք է համալրում կատարվեր՝ չհամալրելը, զենք-զինամթերքը ուշացումով հասցնելը։

«Մոբը երբ հասավ դիրքեր՝ սպառազինությունը հանձնելը տևեց 2 օր՝ ինչո՞վ պետք է կռվեին։ Օրինակները շատ են՝ տարբեր դիրքերում տեսել ենք ինչպես են սպառազինություն հասցնում, իսկ երբ հասցնում են՝ ինչպես են տրամադրում։ Այս իշխանավորները կատարեցին թուրքերի ցանկությունը․ գիտակցաբար կամ անգիտակցաբար այն, ինչ թուրքերը 500 տարի ուզում էին անել՝ իրականացրեցին»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Պատերազմի ժամանակ առաջինը հենց ՀՀ իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ հայկական բանակը միֆ է, այնինչ դա սուտ է, արձանագրեց նա, որովհետև որտեղ հայկական բանակը տարրական զինամթերքով և զենքով՝ ընդամենը ավտոմատներով, կատաղի կռիվ է տվել ադրբեջանցիների դեմ, այդտեղ ադրբեջանական զորքերը չեն առաջացել։

Պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները ոչնչացրին Սփյուռքի գաղափարախոսությունը, արձանագրեց Վազգեն Պետրոսյանը, սա շատ կարևոր է իրենց և թուրքերի համար։

«Ժամանակին՝ Սովետական Միության փլուզումից հետո, ամերիկացիներն ասում էին, որ Վրաստանն ունի ծով, Ադրբեջանն ունի նավթ, իսկ Հայաստանն ունի Սփյուռք։ Դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածից սկսած՝ այս իշխանավորներն օտարացրին Սփյուռքը Հայաստանից, որպեսզի կարողանան քանդել հայ ժողովրդի ինքնությունը։ Եվ ինքնության վակուում են առաջացրել այսօր հայ ժողովրդի մոտ։ Այսինքն, ստացվում է՝ փորձում են քանդել բանակը, փորձում են, որովհետև դեռ մեր բանակը կազմալուծված չէ․ ամենապարզ օրինակը նոյեմբերին տեղի ունեցած մի քանի ժամվա պատերազմն էր Սյունիքում, բայց մեր բանակի հաջողությունների մասին այս իշխանավորները չեն ուզում խոսել»,-ասաց նա։

Հայության հիմնական խնդիրն այն է, որ չունի Էլիտա՝ քաղաքական վերնախավ, վստահ է Վազգեն Պետրոսյանը, բոլոր քաղաքական իշխանությունները ոչնչացրել են այդ էլիտան։

«Հայության մեջ սիստեմատիկ կերպով ոչնչացրին միասնականության, հանդուրժողականության և միմյանց օգնելու գաղափարը։ Վերացրին, քանի որ չէին հասկանում, թե ինչ է պետությունն ու պետականությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելու ցանկություն ընդհանրապես չկա՝  ինքը նման է այն մարդուն, ով ավտոբուսի արգելակները կտրել է և թողնում է, որ զառիվար իջնի, արագություն հավաքի, ավտովթարի ենթարկվի, որ ասի՝ տեսեք, ես ասում էի՝ առանց արգելակների չի լինի։ Ինքը գիտակցաբար քանդել է և շարունակում է քանդել։ Եթե ժողովուրդը չի ունենում վեհ գաղափար, այդ ժողովուրդը դառնում է չարչի, դառնում է իր սեփական տնից դուրսը չտեսնող։ Այդ վեհ գաղափարն առաջացնում են էլիտաները, նրանք ոչնչացրին այդ էլիտաները»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Նա համոզված է, որ գիտության ու էլիտայի վրա ծախսած գումարները մեկը հարյուրին հետ են վերադառնում։

«Եվ ՀՀ գործող իշխանությունները, որ այն ժամանակ ունեին մեծամասնության աջակցությունը, այսօր գողացող մկան պես առավոտը շուտ վազում են Եռաբլուր, այնտեղ ծաղիկ են խոնարհում, և միգուցե սրտի խորքում նաև ուրախ են, որ Եռաբլուրը մեծացել է, ու փախչում են։ Իսկ «գերագույն հրամանատարը» Կովիդի անվան տակ, հակառակ որ արդեն 2 անգամ ունեցել էր Կովիդ, հակառակ որ, իր ասելով, 3 անգամ պատվաստվել է Կովիդի դեմ, նորից «հիվանդանում» է։ Այսինքն, ինքը ստեղծել է միֆ, և այդ ստերի տակից չի կարողանում դուրս գալ»,-նշեց քաղաքագետը։

Վազգեն Պետրոսյանը, որպես հայ, որն ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, և շատ լավ գիտի թուրքերին, վստահ է մի բանում՝ «լավ թուրքը մեռած թուրքն է»։ Նա համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ հայ ժողովուրդն ուժեղ լինի, երբ թուրքը ծնկաչոք լինի հայի դիմաց։ Նա փաստում է, որ այսօրվա իշխանությունները, եթե գոնե մի քիչ խելք ունենային և գոնե մի 10 գրամ հայկական արյուն իրենց երակներում, պետք է հայկական բանակը հզորացնեին, Արցախն ատամներով պահեին, ոչ թե սկսեին զիջել և թուրքական բոլոր նկրտումներին տուրք տալ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․