կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-20 12:03
Աշխարհ

ԱՄՆ բանակը և հետախուզությունը միմյանց մեղադրում են Քաբուլում խաղաղ բնակիչների վրա օդային հարվածների համար

ԱՄՆ բանակը և հետախուզությունը միմյանց մեղադրում են Քաբուլում խաղաղ բնակիչների վրա օդային հարվածների համար

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Քենեթ Մաքենզին պնդում է, որ Քաբուլում ավիահարվածը, որի հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, իրականացվել է անհետաձգելի հետախուզական տվյալների հիման վրա: Մինչդեռ ԿՀՎ-ն ասում է, որ բանակը տեղեկացվել է տարածքում խաղաղ բնակիչների առկայության մասին:

Սեպտեմբերի 17-ի տեսաուղերձում Մաքքենզին խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Աֆղանստանի մայրաքաղաքում ԱՄՆ օդուժը հարվածել է մարդասիրական օգնության աշխատակցի մեքենային՝ սպանելով 10 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի, և անուղղակիորեն քննադատել է ամերիկյան հետախուզությանը:

ԿՀՎ-ին մոտ կանգնած աղբյուրները CNN-ին տված հարցազրույցում նշել են, որ Hellfire հրթիռի հարվածից կարճ ժամանակ առաջ ամերիկյան բանակը տեղեկացվել է տարածքում խաղաղ բնակիչների առկայության մասին: Ընդգծվում է, որ ԿՀՎ-ն զինվորականներին ծանուցում է ուղարկել այն մասին, որ հարձակման գոտում խաղաղ բնակիչներ են, իսկ մեքենայում` երեխաներ:

Մաքքենզին ասել է, որ հարձակումից 48 ժամ առաջ CENTCOM-ը գաղտնի տվյալներ է ստացել, համաձայն որոնց՝ տանը եղել են ԻՊ–ի զինյալներ, և հնարավոր են հարձակումներ, այդ թվում՝ օդանավակայանի վրա՝ ռումբերի և հրթիռների կիրառմամբ: Մասնավորապես՝ բանակը օդային հարվածից 36 ժամ առաջ ստացել է 60 տարբեր տարածքների մասին հաղորդումներ։ Մաքենզիի խոսքով՝ զեկույցներում հաճախ կրկնվում էին տեղեկություններ այն մասին, որ «Վիլայաթ Խորասանը» կօգտագործի սպիտակ Toyota Corolla: