|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Ամուրի մարզից Բելառուս էշելոն է ուղևորվել՝ լոգիստիկ ստորաբաժանումների սարքավորումներով։ Բելառուսում համատեղ զորավարժություններ կանցկացվեն՝ Միութենական պետության արձագանքման ուժերը փորձարկելու համար. գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։
«Ընթացիկ գործողությունների շրջանակում Արևելյան ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների սարքավորումներով երկաթուղային հերթական էշելոնը Ամուրի շրջանից մեկնել է Բելառուսի Հանրապետություն»,- նշել են ՌԴ նախարարությունից։
Նախօրեին հաղորդվել էր, որ Բելառուս են ժամանել Ռուսաստանի Դաշնության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով նոր էշելոններ։ Արևելյան ռազմական օկրուգի զորքերը վերաբաշխվել են Բելառուսի տարածքով և պետք է երկու փուլով ստուգում անցնեն։ Հայտնի է դարձել նաեւ, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխում Սու-35 կործանիչներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել «Պանցիր», «Իսկանդեր» և Ս-400 համակարգերի տեղափոխման մասին: