| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայրաքաղաքի կանաչապատման ծավալները ավելացնելու և աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ներկրվել է հատուկ նշանակության 500 սարքավորում` խոտհնձիչներ, թունաքիմիկատների ներարկման մեխանիզմներ, փորող-փխրեցնող գործիքներ, էլեկտրա- և բենզասղոցներ և այլն:
Կանադայից ներկրվել է նաև բեռնատար, որի թափքում տեղադրված համակարգերը ծառը բնարմատով ու բնահողով մեկ տեղից մեկ այլ տեղ տեղափոխելու հնարավորություն են տալիս:
Սարքավորումները, ըստ նախապես ներկայացված հայտերի, կբաժանվեն վարչական շրջաններին, որոնք էլ, իրենց հերթին, դրանց մի մասը կտրամադրեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին, նախադպրոցական կրթական հաստատություններին և համատիրություններին:
Շուտով Երևան կհասնի նաեւ 400 նմանատիպ սարքավորումների երկրորդ խմբաքանակը. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: