|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ադրբեջանը շահագրգռված է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարմամբ. հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում:
«Մենք ցանկանում ենք էլ ավելի դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և, իհարկե, հասանելիություն ունենալ ամերիկյան ռազմական տեխնիկայի նկատմամբ»,- ասել է նա:
Ալիևը ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ Բաքուն նման հնարավորություն չունի: «Հավանաբար, դա պայմանավորված էր Հայաստանի հետ հակամարտությամբ: Բայց հիմա, երբ (Լեռնային Ղարաբաղի շուրջ) հակամարտությունն ավարտվել է, այն լուծվել է, կարծում եմ, որ այլևս պատճառներ չկան, թե ինչու չպետք է համագործակցենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է նա: