|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը Միասնական քննչական մարմնի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց` կազմավորվելիք մարմինը տեխնիկապես հագեցած լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Ըստ նրա` կազմավորվելիք մարմնում միայն քննիչների աշխատավարձերը բարձրացնելով` արդյունքի չեն հասնի. Տեխնիկական հագեցվածության պակասը կհանգեցնի նրան, որ քննիչների համար նոր համակարգը ևս հրապուրիչ չի լինի:
«Քննչական մարմինը նյութատեխնիկական առումով ապահովելու հարցը քննարկվել է, այն մտահոգում է մեզ և մեր երկրի ղեկավարությանը»,- պատասխանեց Աղվան Հովսեփյանը և հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է` ապահովել Կոմիտեին շենքային պայմաններով և նյութատեխնիկական բազայով:
Քննարկման ժամանակ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը համոզմունք հայտնեց, որ այս կառույցը ժամանակի ընթացքում միավորելու է բոլոր քննչական մարմինները: