Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին մասնակցում են Հայաստանի ու արտերկրի հայ և օտար գործարարներ ու ներդրողներ: Ֆորումին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներկա գործարարները բողոքեցին հարկայինից, բանկերից, թե դրանք ավելի շատ վաշխառուական կազմակերպություն են հիշեցնում, որ ընկերությունների բանկային պարտքերը չներվեցին, ուստի իրենց զգում են լքված և հուսալքված, ավելին` ցանկություն է առաջանում վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից:
«Գործարարը կանգնում է ու ասում, որ իրեն զգում է լքված, ումի՞ց լքված: Նոր մարդիկ խոսում էին, որ մարդը պետք է իր ուժին հավատա: Կներեք, դուք հին քաղաքական տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր, «կռիշա» ունենա: Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք, այդ ստորագրման պահին վերլուծե՞լ եք, այդ վարկը ձեզ համար տանելի՞ է, թե՞ տանելի չէ: Էսօր գիտե՞ք` ինչքան մարդ կա, որ գյուղվարկ է վերցնում, գնում, «Նիվա» է առնում, խմում ու գնում խփում պատին, հետո ասում՝ կառավարությո'ւն, բա ինձ համար բան չես անո՞ւմ: Ի՞նչ անի կառավարությունն էդ մարդկանց համար: Եվ ես խնդրում եմ էդ բանը, որ` լքված ենք, հուսալքված ենք, բանկային համակարգը, Վճռաբեկ դատարանը... Որ վերցրել ես էդ վարկը, փակե՞լ ես: Մարդ կա վարկ ա վերցնում, գնում քեֆ անում, հետո գալիս կառավարության դիմաց ցույց անում՝ իմ տոկոսը չեք տալի՞ս, բա: Ամեն մարդ պետք է ունենա իր պատասխանատվությունը: Մենք այսօր հստակ քաղաքականություն ենք անում, որ բանկային տոկոսներն իջնեն, սա շատ կարևոր է, բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, քանի որ կառավարությունը չէ, որ վարկը վերցրել է»,- գործարարներին հակադարձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ այլ հարց է վարկի վերակառուցումը, ինչի դեպքում կարող են աջակցել:
Ըստ նրա՝ կառավարության կարևոր գործը չխանգարելն է: «Մենք չպետք է մտնենք բանկի և գործարարի հարաբերությունների մեջ»,-շեշտեց Փաշինյանը: