կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 11:59
Քաղաքական

«Այ տղան դու ես, ոչխա՛ր», «Խուլիգանը ծնողդ ա». ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում, լարված իրավիճակ է

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՌԱՀ անդամի՝ ընդդիմության թեկնածուի հարցը։

Երբ թեկնածու Ռուբեն Հակոբյանը ելույթ էր ունենում, նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանը նրան առաջարկեց դադարեցնել ելույթը: «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է»,- հայտարարեց նա։

Երբ Հակոբյանը պահանջեց պարզաբանել, թե կանոնակարգի ո՞ր կետով, Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Կանոնակարգը կգնաք՝ դատարանում կանեք»։

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը և Գաբրիելյանին հորդորեց իր հետ «էդ տոնով չխոսել»։ «Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ»,- ասաց Հակոբյանը։

«Խուլիգանը ծնողդ ա, քո ծնողն ա անտակտ խուլիգանը, որ քեզ էսքան տարի մեծացրել ...»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

«Լսի, դու որ մատդ պտտացնում ես, էդ մատդ ք...դ եմ մտցնելու, ոնց որ դու էիր ասում»,- արձագանքեց Ռուբեն Հակոբյանը։

Կրքերը բորբոքվեցին, վիճողները միմյանց «ոչխար» անվանեցին։