կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 15:09
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանը Սիսակն է, Անդոն է Քոչարյան, խուլիգանը շիշ բռնող Հայկն է․ Գեղամ Մանուկյան

Հայկ Սարգսյանը քաղաքացիական պատերազմի կոչ է անում ԱԺ ամբիոնից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ։

Նա նշեց, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից կոչ է արել Ոստիկանությանը կարգուկանոն հաստատել Երեւանում, բայց տողատակով սպառնացել է՝ եթե ոստիկանապետը քայլեր չանի, ապա, իբրև թե, բազմաթիվ քաղաքացիներ դիմում են, որ իջնելու են փողոց՝ պաշտպանելու պատգամավորներին ու կառավարությանը:

«Բոլորը լավ գիտեն, որ Հայկ Սարգսյանի ասած այդ քաղաքացիների անվան տակ այն բանդաներն են, որոնք արդեն 1,5 ամիս կառավարական ամառանոցում պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի հույսը կրիմինալի, խուլիգանի, հանցագործների վրա է: Հայկ Սարգսյանը քաղաքացիական պատերազմի կոչ է անում ԱԺ ամբիոնից»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ Փաշինյանը ապօրինի հանձնարարականներ է տալիս իրավապահ համակարգին՝ եթե առաջ բերման ենթարկված ցուցարարներին 2 ժամ հետո ազատ էին արձակվում, ապա այսօր Նիկոլը նոր հանձնարարական է տվել՝ սկսել են քրգործեր հարուցել խուլիգանության մեղադրանքով:

«Խուլիգանը Սիսակն է, Անդոն է Քոչարյան, խուլիգանը շիշ բռնող Հայկն է»,-ասաց  Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այս և այլ իմքայլական պատգամավորներ, դադարելով լինել ԱԺ անդամ, խուլիգանի պես էին պահում իրենց:

Գեղամ Մանուկյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Ոստիկանության մոտ եւ պահանջել ժամ առաջ ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ մուտքերի առջև «ամոթի պատի» ակցիայի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք են դրսևորել, հարվածել և հայհոյել ցուցարարներին։

Մանրամասն՝ տեսանյութում․