|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը:
«Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին: Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն: Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց»,- գրել է նա: