կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 12:06
Առանց Կատեգորիա

Հայրենասիրությունը ծաղրող ամեն մի շնչող էակ պետք է մերժվի. ՀՊՄՀ պրոֆեսոր

Հայրենասիրությունը ծաղրող ամեն մի շնչող էակ պետք է մերժվի. ՀՊՄՀ պրոֆեսոր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«Այն, որ այս պատերազմում մենք հաղթելու ենք և արդեն հաղթում ենք, որևէ կասկած չի հարուցում: Բայց հաղթանակն արագացնելու և հաղթելուց հետո այն կրկին անգամ չմսխելու համար պետք է այսօր ևեթ փոխենք ինքներս մեզ:
 
Պետք է վերաիմաստավորենք մեր աշխարհայացքը՝ հայրենիքը սիրելու և թշնամուն հանդուրժելու, անձնական հարստություն կուտակելու և անկաշառ լինելու, սեփական աթոռը պաշտելու և ինքնազոհողության գնալու և այլ առումներով:
 
Առանձնակի նրբանկատ պետք է գտնվել մեր հայրենիքի ամեն մի կտոր հողի հանդեպ: Հողապահանջությունը ոչ թե ծաղրի արժանացած հայրենասերների սնապարծ ամբիցիա է, այլ մեր անվտանգությունն ու հարատևությունը երաշխավորող գլխավոր մոտիվացիա: Պետք է մերժվի հայրենասիրությունը ծաղրող ամեն մի շնչող էակ: Այսօր ճակատում, թիկունքում սփյուռքում մարտնչողը հայի հայրենասեր տեսակն է՝ անկախ իր քաղաքական հայացքներից:
 
Պետք է վերաիմաստավորենք կրթությունը: Կրթությունը պետք է լինի ոչ թե հանուն կրթության, այլ՝ հանուն հողի, մարդու, հանուն հայի և հայրենիքի հարատևման:
 
Պետք է վերաիմաստավորենք մեր տնտեսությունը: Տնտեսությունը պետք է լինի ոչ թե հանուն փողի, այլ հանուն անվտանգության, հանուն տեսակի շարունակականության: Հայոց երկրում անմշակ հող չպիտի մնա, առանց հողի գյուղացի չպիտի մնա: Հայոց երկրում ոչ մի չաշխատող գործարան չպիտի մնա: Պիտի ստեղծվեն նորերը, շատերը, հզորները:
 
Հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր տեսակի շարունակականության, հանուն մեր ՓԱՌԱՎՈՐ ԱՆՄԱՀՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՀԻՇԱՏԱԿԻ պարտավոր ենք փոխվել:
 
Իսկ մինչ այդ և, ընդհանրապես, կեցցե հայոց հաղթական բանակը…»: