|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է արել դեկտեմբերի 26-ին` ՀՊՏՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը, բուհում ծառայություն իրականացնող ոստիկան Ս.Բաղդասարյանին և նկատողություն` ոստիկան Գ. Ղասաբողլյանին: Այս մասին, ի պատասխան yerkir.am-ի հարցին, հայտնեցին ոստիկանությունից` հավելելով, որ նկատողություններն արվել են ծառայողական քննության արդյունքում:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ընթացքում տնտեսագիտական համալսարանի անվտանգությունն ապահովող ոստիկանները և մի խումբ ուսանողներ խոչընդոտում էին լրագրողների մուտքին դահլիճ: Ավելին` ուսանողները սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել լրագրողների հասցեին, որի վերաբերյալ տեսանյութը ոստիկանության խնդրանքով yerkir.am-ը տրամադրել էր նրանց: Սակայն, ինչպես պարզ դարձավ, ոստիկանությունը լրագրողներին հայհոյելու համար ուսանողներին պատասխանատվության չի ենթարկել: Սա վտանգավոր նախադեպ է. ստացվում է` ամեն լկտի կարող է հայհոյել ու խոչընդոտել լրագրողների աշխատանքին, սակայն պատասխանատվության չենթարկվել: