Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիան մոտ է առաջիկա շաբաթներին Ադրբեջանի հետ 1 միլիարդ եվրոյի փոխանակման համաձայնագրի ստորագրմանը. հաղորդում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի:
Առաջարկվող համաձայնագիրը արտարժույթի մի քանի սվոփ-գործարքներից մեկն է, որը Թուրքիան վերջերս կնքել է իր արտարժույթի պահուստները համալրելու համար:
«Գործարքը գրեթե ավարտված է,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:- Պարզապես բյուրոկրատիան ժամանակ է պահանջում»:
Չորեքշաբթի Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արժույթի փոխանակման շուրջ 5 միլիարդ դոլար արժույթի համաձայնագիր է ստորագրել արժութային ճգնաժամի պայմաններում, որը դատարկել է Թուրքիայի կենտրոնական բանկի գանձարանը:
Թուրքիան ֆինանսական աջակցության խիստ կարիք ունի ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի ռեկորդային արժեզրկման պայմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքների դեմ խաչակրաց արշավանքով:
Չհաշված սվոփներն ու պարտավորությունները՝ Թուրքիայի կենտրոնական բանկի զուտ միջազգային պահուստները անցյալ ամիս նվազել են մինչև մինուս 56 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն է 2002 թվականից ի վեր: