կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 15:03
Տարածաշրջան

Սահակաշվիլին Վրաստանին գործարք է առաջարկել. 5.5 մլրդ դոլար` իր դեմ հարուցված գործի դիմաց

Սահակաշվիլին Վրաստանին գործարք է առաջարկել. 5.5 մլրդ դոլար` իր դեմ հարուցված գործի դիմաց

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին պաշտոնական Թբիլիսսին գործարք է առաջարկել։ Եթե վրացական իշխանությունները նրան երկրի իշխանությունների պաշտոնական ներկայացուցչի լիազորություններ տան և հետաձգեն իր դեմ հարուցված քրեական գործը, ապա Վրաստանի նախկին նախագահը Վրաստան կբերի 5.5 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասը փակելու համար. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Սահակաշվիլին նաև հավաստիացրել է, որ պատրաստ է դիմել եվրոպական բոլոր մայրաքաղաքներին, ճանաչում է միջազգային ֆինանսական կազմակերպություններից բազմաթիվ մարդկանց և գրեթե բոլոր քաղաքական առաջնորդներին։

Ըստ նրա՝ համավարակի ֆոնին տնտեսական ճգնաժամը կարող է Վրաստանին հասցնել աղքատության և սովի, իսկ երկրի տնտեսությունը կարող է փրկել միայն արտասահմանյան օգնությունը, որը նա կարող է ապահովել։

Ավելի վաղ Սահակաշվիլին առաջարկել էր Թբիլիսիին օգնել Եվրոպայից Վրաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին, որոնք այնտեղ էին մնացել կորոնավիրուսի բռնկման հետևանքով։ Նրան պատասխանել էին, որ անհրաժեշտ քանակով հատուկ չվերթներ են տեղի ունենում, իսկ նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են այդ գումարը փոխանցել համապատասխան ֆոնդին։

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին փախել էր Վրաստանից 2013 թ. երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդման արարողությունից հետո։ Սահակաշվիլին հետախուզվում է մի շարք քրգործերով։

Վրաստանում ապրիլի 20-ի դրությամբ գրանցվել է վարակման 399 դեպք՝ 4 մահվան ելքով։