|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկել են 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկը հավանության է արժանացել 458 «կողմ», 140 «դեմ» ձայնով, իսկ 44-ը ձեռնպահ են մնացել։
Եվրախորհրդարանի նիստի նյութերում հիշատակվում է, որ 2025 թ. հոկտեմբերի 23-ին 26 անդամ պետությունները Եվրահանձնաժողովին հանձնարարել են հնարավորինս շուտ ներկայացնել Ուկրաինային ֆինանսական աջակցության առաջարկը։ Եվրահանձնաժողովն առաջարկել է նման ֆինանսավորման տարբերակներ։ Եվրոպական խորհուրդը համաձայնել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել 2026-2027 թվականների համար՝ հիմնվելով ԵՄ-ի բյուջեով երաշխավորված կապիտալիների շուկայի փոխառության վրա։
Դրա հետ մեկտեղ նախօրոք որոշվել էր, որ վարկը կմարվի փոխհատուցումների հաշվին, որոնք ենթադրվում է ստանալ Ռուսաստանից։
Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյից 60 միլիարդը պլանավորվում է ծախսել Ուկրաինայի պաշտպանության նպատակներով։
Այժմ ԵՄ խորհուրդը պետք է վերջնական պաշտոնական որոշում ընդունի վարկի տրամադրման կանոնակարգի վերաբերյալ։