|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ:
«Դա ներկայացվեց որպես դրական երևույթ, մշակույթը՝ մի կողմ, ճաշակը՝ մի կողմ, բայց արժեքային համակարգի խնդիր է, արդյո՞ք այդ արժեքային համակարգի հետ ձեր արժեքային համակարգը համընկնում է»,- ՀՌԱՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Մանուկյանն էլ նշեց, որ լավ չի հասկանում՝ ով է ուզում դառնալ պարեկ: