|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պրն․ Քերոբյան, հարցիս չհասկացա՝ ինչ տրամաբանությամբ պատասխանեցիք, այդ տրամաբանությամբ ո՞նց եք մաթեմատիկական չլուծված խնդիր լուծել օլիմպիադայում՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Արդարադատության նախարարին նա հարցրեց՝ Վանաձորում ՏԻՄ ընտրության ժամանակ վանաձորցին ձայնը տվեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքին՝ ակնկալելով, որ համայնքի ղեկավարը նա է լինելու, ինչին հետևեց Մամիկոն Ասլանյանին կալանավորելու գործընթացը։ Կյուրեղյանը մեջբերեց Սահմանադրության հոդվածը, որը թույլատրում է Մամիկոն Ասլանյանին՝ մասնակցելու Վանաձորի ավագանու առաջին նիստին և հարցրեց՝ մասնակցելո՞ւ է Մամիկոն Ասլանյանն ավագանու առաջին նիստին։
Նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ օրենսդրությունը որևէ կերպ չի նախատեսում սահմանադրական այդ իրավունքի իրացումն այն դեպքում, երբ մարդը գտնվում է կալանքի տակ։
Մանրամասն՝ տեսանյութում․