Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով):
Պարոն Ասլանյանին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն և անկոտրում կամք արդարության համար պայքարում։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը:
Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի:
Լուսանկարը՝ 15 դեկտեմբերի, 2021թ., ՀՀ քննչական կոմիտե»: