Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի է կալանքի մեջ է. վաղը 2-ամյա ժամկետի խորհրդանշական օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այսօր կալանավայրում տեսակցելու շրջանակներում Մամիկոնի հետ զրուցել ենք նրա գործով իրականացվող ակնհայտ ապօրինի պրոցեսի մասին. մեծ առումով այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր:
Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ, իսկ սկզբունքը պարզ է` եթե ընտրվողը ՔՊ-ից չէ կամ ամբողջությամբ նրանց կամակատարը, բոլոր միջոցներով փորձելու են հեռացնել:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում նաև երկար զրուցեցի Նարեկ Մալյանի հետ, ով 5 տարի է իշխանության տարատեսակ հետապնդումների առանցքում է, իսկ այս պահին` կալանքի կարգավիճակով:
Նարեկն այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել ու որևէ պահի կանգ չի առել. նույնը եղած հնարավորությունների պայմաններում անում է բանտից:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: