|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսպիսի խայտառակ խորհրդարան մենք չենք ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Խորհրարանը պետք է կապ ունենք քո երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հետ այնքանով, որ լինի դրա ներկայացուցչական մարմինը: Այսօրվա խորհրդարանը տեսեք, թե ինչ օրենքներ է քննարկել, ընդունել, դրանք ինչ կապ ունեն մեր երկրի կենսական խնդիրների հետ: Ոչ մի կապ չունեն: Ոնց որ մահամերձ հիվանդին պետք են վիրաբույժներ, մենք բերենք ատամնաբույժին, ասենք՝ բուժի: Ընդդիմությունն այդ գոյություն չունեցող, արհեստական օրակարգերի մեջ փորձում է անընդհատ ուշադրությունը վերադարձնել կենսական հարցերին: Սրանք հենց տեսնում են, որ կենսական հարցերին ուշադրության վերադարձ կա, հրահրում են դեբոշ, ոճը գտել են»,-ասաց նա: