|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակը» գրում է.«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:
«Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների, սա է Վենետիկի կարծիքը»,-ասացին մեզ: Ինչ վերաբերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյանին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը:
«Նա չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,- ասաց մեր աղբյուրը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է և արագ ռեժիմ կիրառվել: «Արագ, բայց ոչ 10 օր կամ 1 ամիս»: Հայտարարությամբ հանդես կգան: «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձևը»: