Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ ասում եք ՝ «բա էն ժամանակ», նշեմ, որ էն ժամանակի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը և շատ իշխանական պատգամավորներ Ջդրդուզում շուրջպար էին պարում, հպարտությամբ գնում էին, Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանը, նռները ձեռը, Աղդամում հպարտանում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, երբ ասում եք՝ «բա՝ դու», այդքանը առնվազն հիշեք․ ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սիրե՛լի հայրենակից, այստեղ իշխանության պատգամավորներից շատերի հիշողությունն իրենց տարիքին համապատասխան է, կարծում են՝ հասարակությունը չունի հիշողություն, բայց համացանցի դարում առնվազն պետք է զգույշ լինել։ Վահագն Ալեքսանյանը չգիտեմ՝ որտեղի՞ց է «Վիկիլիքս»-ում կարդացել, բայց խորհուրդ կտամ ընդմիջմանը զանգի «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արիկ Թադևոսյանին ու հարցնի՝ պարո՛ն Թադևոսյան «Վիկիլիքս»-ի՞ց եք արտատպել Քոչարյանի կտրուկ պատասխանը Էրդողանին։ Թադևոսյանն էլ կասի՝ ո՛չ, 2005 թվական ապրիլի 26-ին նախագահի աշխատակազմը, բացառության կարգով «Մեդիամաքս»-ին է տրամադրել այդ նամակը, այն գաղտնի չի եղել։ Ուղղակի պետք է մի քիչ սովորել կամ ավելի տարիքովներից հարցնել, օրինակ՝ Հովիկ Աղազարյանից կարելի է հարցնել, ինքը կարծում եմ՝ կհիշի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։