|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս ամբիոնից Վաղարշակ Հակոբյանը ամոթից է խոսում, դասեր է տալիս և արտագաղթի տվյալներ է հրապարակում, մեղադրում է մեծ արտագաղթի մեջ, Քոչարյանի կառավարման տարիները բնութագրում է․․․ Պարո՛ն Հակոբյան, ամո՛թ է, այստեղից մի՛ համեմատեք ձեր իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը, արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ․ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Լավ է՝ այս ամբիոնից չխոսեցիք գազի գնից, էլեկտրաէներգիայի թանկացումից, ջրի թանկացումից։ Շուրջ հարյուր հազար քաղաքացի է արտագաղթել 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին միայն։ Նամակներից էլ մի՛ խոսեք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ նամակներ են հրապարակվելու ձեր իշխանափոխությունից հետո, բացահայտվելու է, ի վերջո, հայտնի վերելակի մեջ ինչ են խոսել Ալիևը և Փաշինյանը, մի՛ խոսեք նամակներից։ Ի տարբերություն ձեզ, Քոչարյանին նամակ գրում էին, ոչ թե ձեր իշխանությունների նման Վրաստանի վարչապետի, Սորոս պապիկի միջոցով ու միջնորդությամբ փորձում էին հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման»,-ասաց Խամոյանը։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն է սկսել Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանգիտությունը, Խամոյանը նշեց․ «Ժամանակին էլ Նիկոլ Փաշինյանը բանակցային պրոցեսների նրբությունը Ալիևից էր ճշտում, տպավորություն է,՝ հետևելով այդ օրինակին, Ռուբինյանը Քըլըչից է սկսել ճշտել հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը»։