կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-03 18:38
Հասարակություն

«Ամո՛թ, ամո՛թ»․ Միքայել Սրբազանին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման

«Ամո՛թ, ամո՛թ»․ Միքայել Սրբազանին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով վերջնական դատավճիռը, պատժատեսակն ու չափը։ Միքայել Աջապահյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով։

Նշենք, որ Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսման ժամանակ հանրային մեղադրողը 2,6 ժամկետով ազատազրկում էր պահանջել՝ հաշվանցելով փաստացի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։