կարևոր
3952 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 12:42
Հասարակություն

«Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը՝  ի պատասխան ոստիկանության հորդորին

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այժմ ՆԳՆ շենքի  տարբեր մուտքերի առջև են։ Ոստիկանոթւյունը հորդորեց չփակել մուտքերը, որից հետո ժողովուրդը վանկարկեց՝ ամո՛թ, ամո՛թ։


Նշենք, որ շարժման անդամները առավոտից եկել են ՆԳՆ շենքի մոտ՝ հանդիպելու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Բագրատ Սրբազանին մոտեցավ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ու հայտնեց, որ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել նրա հետ, սակայն ոչ այս ֆորմատով, նաև հավելեց, որ այժմ նա հանդիպումներ ունի։