Փոխարժեքներ
10 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 617-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 8019 է:
Հունվարի 16-ի դրությամբ կոնորավիրուսի և կորոնավիրուսվով վարակված, սակայն այլ հիվանդությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 9534-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 91 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 609։ Մեկ օրում արվել է 4217 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 640 615 թեստ: