|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 058:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 7718 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1457 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 28 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9175-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 522 է, ընդհանուր առողջացածներինը՝ 322 406, փաստացի բուժվողներինը՝ 9477: Մեկ օրում արվել է 6006 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 411 285 թեստավորում: