|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 872-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4071 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ապրիլի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1009 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5080-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 588 է, ընդհանուր առողջացածներինը՝ 196 289, փաստացի բուժվողներինը՝ 13 503 (մեկ օրում ավելացել է 206-ով): Մեկ օրում արվել է 4807 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 974 776 թեստ: