|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում նրա շահերը կներկայացնի «Իրավական ուղու» համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Խորհրդին ներկայացվել է միջնորդություն հունվարի 17-ին նշանակված նիստը մեկ շաբաթով հետաձգելու մասին՝ այն հիմքով, որ դատավորի ներկայացուցիչը կարճաժամկետ բացակայելու է Հայաստանից։
Կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։