կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 19:29
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմիկ Դավոյանը ժամանակը հաղթող տեսակն է․ Լիլիթ Գալստյան

Ռազմիկ Դավոյանը ժամանակը հաղթող տեսակն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Մանավանդ այս օրերին, երբ մենք ազգային նվաստացումներ, պարտություններ, ինքնության կորուստ ենք ապրում, մեզ ապրեցնող, մեր տեսակը հաստատող, մեզ կենսական էներգիա տվող, մեր հայացքն ապագային ուղղելու ճառագումներ են անհրաժեշտ մեզ, հաստատ Ռազմիկ Դավոյանի պոեզիան այդ աղբյուրներից մեկն է»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ Ռազմիկ Դավոյանին վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակի» մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի: 

Մանրամասն՝ տեսանյութում․