կարևոր
499 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-11 19:48
Քաղաքական

Գալու է պատասխան տալու ժամանակը՝ էս երեխեքի Հայրենիքն ու տունը գողացողների հատուցման պահը․ Լիլիթ Գալստյան

Գալու է պատասխան տալու ժամանակը՝ էս երեխեքի Հայրենիքն ու տունը գողացողների հատուցման պահը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր​ Լիլիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ խմբավար Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ, Կամերայինի բեմում է։

Մի փոքր Արցախ, կարոտ, ցավի ու կորստի հետ անհաշտ սերունդ, ու ցավ, ցավ․․․

Շուշին ու Հայրենիքը կորցնելու ցավ, որ բառերով չի նկարագրվում։ Արցունքների միջով երգող երեխաներ։

Ղարաբաղը սեր է մաքուր, անբիծ լույսի…

Հատուցելու եք, գալու է պատասխան տալու ժամանակը՝ էս երեխեքի Հայրենիքն ու տունը գողացողների հատուցման պահը․․․

Ո՞նց եք հանգիստ ապրում, ո՞նց․․․»: