Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալանավորման վերաբերյալ սխալ ընկալում կա նաև հասարակության մեջ։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Շատ դեպքերում զգացմունքայնություն ունեցող գործերով աձին տեսնել անազատության մեջ՝ խիստ կաշկանդում է դատարանին։ Շատ դեպքերում մենք տեսել ենք նման ճնշումների ակնհայտ օրինակներ։ Ունենք խնդիր հատկապես վերջին շրջանում ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ։ Ինչքանով ես եմ ուսումնասիրել խնդիրը, դրանց մեծ մասը վերաբերում է այս կամ այն քրեական գործով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումներին։ Տպավորություն է ստեղծվել, որ կարծես դատավորը հետապնդվում է իր կողմից կայացրած որոշման համար, հիմնականում՝ կալանավորումը ոչ թե որպես խափանման միջոց ընտրելու, այլ չընտրելու որոշման դեպքում, ինչը, մարդու իրավունքների տեսանկյունից, առավել նպաստավոր որոշում է»,- ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։