|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել: Այն ուղղված է ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ կապի ամրապնդմանը և քրեակատարողական հիմնարկումնր անցվի ճակի բարելավմանը:
Ինչպես տեեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ օրենսդրական փաթեթը հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների վրա:
Մասնավորապես, ուսումնասիրություններ են կատարվել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման, նույնականացման քարտերի տրամադրման, ստացիոնար բուժման մեջ գտնվելու ընթացքում կարգապահական տույժի կիրառման հետաձգման հնարավորության և ցմահ ազատազրկված անձանց անջատ պահելու կանոնի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ:
Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների երաշխավորման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալայստեղ` ttp://www.ombuds.am/images/Iravakan_dirqoroshum.pdf