|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության կապակցությամբ․ ասվում է գերատեսչության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան հաղորդագրության մեջ։
«Մեզ անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին կոչ անում նվազեցնել լարվածությունը, ներառյալ՝ ապահովել սահմանների սահմանազատումը և բոլոր ձերբակալվածների վերադարձը»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: