Թուրքական կայքերն անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին
Թուրքական կայքերն անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերին: Karar-ը և թուրքական գրեթե բոլոր կայքերը հերթական անգամ դարձել են ադրբեջանական քարոզչամիջոցը:
Լեռնային Ղարաբաղը որպես «ադրբեջանական օկուպացված տարածք» ներկայացնելով՝ կայքերը լայնորեն տարածում են «եղբայր Ադրբեջանի» ՊՆ-ի կեղծ հայտարարությունները՝ հայ զինվորներին ոչնչացնելու, ինչպես նաև վերջիններիս կողմից իբր խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ: