կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 08:38
Առանց Կատեգորիա

«Վարկային» կլինի նաև 2022 թվականը․ «Փաստ»

«Վարկային» կլինի նաև 2022 թվականը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է» ,Գործող իշխանությունները շարունակում են անընդհատ երկիրը մտցնել նորանոր վարկերի տակ: 2021 թվականի ընթացքում մեր երկրի պետական պարտքն ավելացավ ևս 1,2 մլրդ դոլարով. այն արդեն գերազանցում է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը: Մասնագետների համոզմամբ, 2022 թվականին էլ է Փաշինյանի կառավարությունը գնալու նոր ճանապարհով:

Եվ ահա, օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։

Շրջանառվող տեղեկության համաձայն, նոր վարկի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սա, ինչպես ասում են, «դեռ միայն ծաղիկներն են», և ՀՀ տնտեսական վատթարագույն վիճակով պայմանավորված՝ առաջիկայում լինելու են նոր վարկային պայմանագրեր, քանի որ տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանին պետք կլինեն գումարային նոր ներարկումներ, հակառակ դեպքում շուտով չի կարողանա վճարել նույնիսկ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում