|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանը մինչև 2030 թվականը լիովին պատրաստ կլինի դառնալու Եվրամիության անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք կարող ենք խոսք տալ, որ մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի դառնալու Եվրամիության անդամ»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը: ։
Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ իր երկիրը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ մեծացրել է տնտեսական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցության որոշիչ գործոններից են։
«Վերցնենք տնտեսությունը և համեմատենք Վրաստանն ու Մոլդովան: Միայն այս և անցած տարի մենք Մոլդովայի տնտեսության հետ տարբերությունն ավելացրել ենք 8 միլիարդ դոլարով: Սա նշանակում է, որ մենք եվրաինտեգրման ճանապարհին 8 միլիարդ դոլարով առաջ ենք Մոլդովայից: Վերջին հաշվով, երբ օրակարգում դրվի անդամակցության հարցը, գլխավոր չափանիշը, միևնույն է՝ կլինի տնտեսությունը»,- ընդգծել է Կոբախիձեն։
Դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում որոշում ընդունվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունները, որոնք կարող են սկսվել 2024 թվականի մարտին կամ ավելի ուշ։
Գագաթնաժողովը նաև հայտարարեց Վրաստանին համայնքին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու մասին: