կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 18:35
Արցախ

Հուսով եմ՝ 2022-ի մայիսի 9-ին Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ կլինի Շուշիում. Էդգար Ղազարյան

Հուսով եմ՝ 2022-ի մայիսի 9-ին Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ կլինի Շուշիում. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոստմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Արայիկ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին մնացել է շատ քիչ ժամանակ Շուշիում Արցախի Ազգային ժողովի շենքի բացման արարողությանը մասնակցելու համար: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի սեպտեմբերի 19-ին, պատերազմից մի քանի օր առաջ, Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի․․․ Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»։

200 օրից էլ քիչ ժամանակ է մնացել 2022 թվականի մայիսի 9-ին, երբ պետք է նշվի Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձի օրը։ Հուսով եմ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ այդ օրը կլինի Շուշիում և կիրականացնի իր խոստումը, հակառակ պարագայում խնդրում եմ այսօրվանից այդ երկուսով մտածեն ու մեզ ասեն, թե ինչ խոսքերով պետք է իրենց բնորոշել ու բնութագրել, որպեսզի որևէ մեկը չենթարկվի իրենց կողմից ընդունված օրենքներով տուգանքների կամ քրեական պատասխանատվության»։