|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Միասնական Վարդենիս» դաշինքը կոլիցիա է կազմել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի հետ, այսինքն այն ուժի, որի ծրագրերն ավելի մոտ էին մերին՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսում։
«Ի սկզբանե «Միասնական Վարդենիս» դաշինքը հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից։ Հետևաբար, մի դաշինք, որը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, միանշանակ է, որ ընտրությունների արդյունքից հետո իր ընդդիմադիր կեցվածը չի փոխելու և չի միանա իշխանական ուժին»,-ասաց Դավիթ Շահնազարյանը
Նա արձանագրեց, որ իրենք ի սկզբանե դեմ էին թե՛ ՏԻՄ համամասնական ընտրություններին, թե՛ համայնքների խոշորացմանը, բայց քանի որ այդպես արվեց, իրենք մասնակցեցին դաշինքով։
«Գեղամասար խոշորացված համայնքը անհարկի մեկ անգամ ևս խոշորացվել է»,-արձանագրեց Դավիթ Շահնազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․