կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 11:24
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կեցվածը՝ հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի՝ Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ․ Դավիթ Հարությունյան

Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների արդյունքը վիճարկելու նիստի ժամանակ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին վարչապետի հրաժարականից հետո իբրև ԺՊ շարունակելու օրինականության մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե Դավիթ Հարությունյանը պնդում է, որ երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում՝ չի կարող շարունակել պաշտոնավարել իբրև ԺՊ, ապա Սահմանադրությամբ հետապնդվող ի՞նչ նպատակ կա այս մեկնաբանության հիմքում, եթե ի դեմս վարչապետի մի պաշտոնյայի հետ գործ ունենք, որի վարչապետի աթոռին հայտնվելը ժողովրդավարական գործընթացների արդյունք է և զուտ տեխնիկական միջնորդությամբ՝ ժողովուրդն է ընտրում վարչապետին։

Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ այն, որ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, որը նախատեսված է Սահմանադրությամբ, իր էությամբ չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը մեր սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում, որովհետև վարչապետը կարող է փոխվել, և այս դեպքում խաղի մեջ է մտնում ԱԺ-ն, այսինքն, էությունը ամենևին չի բխում և չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ։

«Սահմանադիրը շատ հստակ պատկերացնում է հրաժարականի ինստիտուտի էությունը և հրաժարականը տալը կամ հրաժարական տված համարվելը տարբեր բաներ են։ Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ ԱԺ-ն պետք է դադարեցնի լիազորությունները, որովհետև մեկ անձ, արհեստականորեն մանիպուլյացիայի ենթարկելով խորհրդարանի լիազորությունները, հրաժարական է տալիս, մարդ չի  ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում կամ համոզում է՝ էական չէ։ Սահմանադրի մտադրությունը ամենևին շաղկապված չէր վարչապետի հրաժարականի ինստիտուտի՝ այլ նպատակներով օպգտագործելու համար, իսկ վարչապետը հրաժարական է տալիս, եթե իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ, կամ մի այնպիսի վիթխարի երևույթ է տեղի ունենում, որ անձը այլև չի կարող պաշտոնավարել և հրաժարվում է այդ պաշտոնից։ Իսկ ֆոկուսներով՝ հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ ԺՊ մնալ՝ դա բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,-բացատրեց Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ նույն տրամաբանությամբ կարող ենք ասել՝ եթե վարչապետը ստացավ այլ երկրի քաղաքացիություն, հրաժարվեց, ինչո՞ւ չշարունակի պաշտոնավարել որպես ԺՊ։ Ակներև է, որ սահմանադրի կամքը այդպես մեկնաբանել հնարավոր չէ։

«Այն, որ վարչապետի հրաժարական ներկայացնելը էապես տարբերվում է կառավարության հրաժարականից, ակներև է, երբ վարչապետը հրաժարական է տալիս՝ վարչապետը լքում է այդ պաշտոնը և փոխվարչապետների ինստիտուտը շատ հաճախ ամրագրված է Սահմանադրությամբ նաև այդ պատճառով»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․