կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 12:19
Իրավական

Աշոտ Մինասյանը կմնա կալանքի տակ

Աշոտ Մինասյանը կմնա կալանքի տակ
Լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանները դեռ 2021 թ․ տարեվերջին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
 
Դատախազությունը հնգօրյա ժամկետ էր խնդրել՝ միջնորդությունը քննարկելու համար։ Ժամկետը լրացել էր հունվարի 4-ին։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը PARA.TV-ի հետ զրույցում հետեւյալ պարզաբանումը տվեց․ «Հսկողություն իրականացնող դատախազը սահմանված ժամկետներում հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Աշոտ Մինասյանի, ուղարկել է դատարան։ Պաշտպանի միջնորդությունները մերժվել են՝ ինչպես քրեական հետապնդումը դադարեցնելու, այնպես էլ խափանման միջոցը փոխելու բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ»։