Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստան» դաշինքի նդամ, բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը վերանքնիչ դատարանը կիսատ թողեց, այն կշարունակվի երեքշաբթի՝ հուլիսի 6-ին, ժամը 14-ին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեցին Չարչյանի պաշտպանները:
Պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշեց. «Պաշտպանության կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքը, շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ մեր առաջարկած ձեւաչափով: հարցուպատասխանի ձեւով անցավ մեր վերաքննիչ բողոքի ներկայացումը, ինչը մատչելի էր ու նախընտրելի բոլորի համար:
Մենք ներկայացրեցինք ամբողջ ծավալով, հիմնավոր կասկածի տեսանկյունից, հիմքերի համատեքստում ծավալուն քննարկում տեղի ունեցավ: Մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ առկա չէ հիմնավոր կասկած, որ Արմեն Չարչյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցանքի կատարման հետ:
Ինչ վերաբերում է հիմքերին, առաջին ատյանի դատարանն արձանագրել էր քննությանը խոչընդոտելու հիմքը, մենք ներկայացրեցինք մեր փաստարկները: Դատարանը նշել էր, որ Արմեն Չարչյանը մնալով ազատության մեջ պարտադիր վկաների վրա ազդեցություն կգործադրի իր համար ցանկալի ցուցմունքներ ստանալու տեսանկյունից: Մենք ասում ենք, որ առկա է ձայնագրություն, որտեղ Չարչյանի ողջ խոսքն արտացոլված է, եւ նման օբյեկտիվ ապացույցի, փաստական տվյալի պայմաններում որեւէ մեկի վրա ազդեցություն գործելու նպատակ չի կարող լինել»:
Նա հավելեց, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ժամը 18-ից հետո շարունակել աշխատանքը եի գործի քննությունն այսօր ավարտել. «Այս առաջարկին դատախազը չառարկեց, սակայն մի պահի դատախազը հոգեվարքի մեջ հայտնվեց, հայտարարեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքը չի ուզում բողոքի քննությանը մասնակցել»,-ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։