|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը զրուցել է զինվորականի մասնագիտությունն ընտրած Արմինեի հետ:
«Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, հագեցած զինվորական առօրյա, էլ ի՞նչ էր պետք` մասնագիտությունդ գրավիչ դարձնելու համար։ Տասներեք զինատեսակներից դիպուկ կրակել ենք սովորել»,- ասում է նա։
Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
«Որպես սպա՝ սահմանամերձ զորամասում ծառայելու տարիներն ինձ համար հիմքը ճիշտ դնելու և կայացման տարիներ էին։ Մեր գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, իսկ ծառայության անցնելու համար կարող են դիմել այս գործով հետաքրքրված բոլոր հայրենասեր և աշխատասեր կանայք ու աղջիկները, քանի որ կինը հավասարապես պատասխանատու է մեր խաղաղ ապագայի համար, և առաջարկվող պայմանները բոլոր առումներով լավն են»,- ասդել է նա։
Այսօր, ըստ կապիտան Գրիգորյանի, իրենց ստորաբաժանման համար լավագույն պայմաններ են ստեղծվում՝ թե՛ կեցության, թե՛ պարապմունքների համար։
Կապիտան Արմինե Գրիգորյան