|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անհայտ կորածների որոնման հարցերով զբաղվող Միջազգային աշխատանքային խումբն անցյալ տարի վերսկսել է իր միջնորդական առաքելությունը` լինելով Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում: Այդ մասին ասվում է Միջազգային աշխատանքային խմբի հայտարարությունում. հայտնում է Haqqin.az-ը:
Նրանք հանդպումներ են ունեցել ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախում դատապարտած Ադրբեջանի քաղաքացիների և Բաքվում ձերբակալված ՀՀ քաղաքացիների հետ:
Աշխատանքային խումբը հանդես է եկել նախաձեռնությամբ` չեզոք գոտում կազմակերպել փորձագետների հանդիպում` գերիներին ազատելու ծրագրերը քննարկելու համար: Այդ հանդիպումը նախատեսվում էր այս տարի, սակայն երկար խորհրդատվություններից հետո հետաձգվել է:
Նշվում է, որ ՄԱԽ-ը կանի ամեն բան, որպեսզի հանդիպումը կայանա մյուս տարի, քանի որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել այդ նախաձեռնությունը: