Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հավանականություն կա, որ մարդկությունը, ստանալով կորոնավիրուսի Օմիկրոն շտամը, բախվի COVID-19-ի «վերջին ալիքին»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը. հայտնում է РБК-ն։
Ըստ նրա՝ հաշվի առնելով վարակվածության մակարդակը Ֆրանսիայում և մոլորակում, հավանական է, որ մարդկությունը ձեռք է բերել իմունիտետի ինչ-որ ձև՝ կա՛մ պատվաստումների, կա՛մ վարակի, կա՛մ միաժամանակ երկուսի միջոցով:
«Առաջիկա օրերին վարակումների մակարդակը կբարձրանա, քանի որ Օմիկրոնի շրջանառության մակարդակը շատ բարձր է ամբողջ մոլորակում, և իշխանությունները երբեք այսքան վարակ չեն գրանցել ամբողջ աշխարհում»,- ասել է Վերանը:
Նախարարը պարզաբանել է, որ Օմիկրոնով վարակվածներն ապահովում են հիվանդների հիմնական մասը սովորական բաժանմունքներում, իսկ վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիմնականում նախորդ շտամով՝ Դելտայով վարակվածներն են։