կարևոր
3685 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-22 10:17
Հասարակություն

«Ալիքն» այսօր դարձավ 93 տարեկան

«Ալիքն» այսօր դարձավ 93 տարեկան

Իրանահայոց հայտնի պարբերականներից «Ալիքն» այսօր դարձավ 93 տարեկան։ Այդ առիթով խմբագիր, իրանահայ հասարակական֊քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Շահնազարյանը գրում է.

«Ասում են` իրական սէրն այն է, որ հեռանալու համար տրամաբանական պատճառները չեն պակասում... բայց շարունակում ես մնալ։ Իրական սէրը տրամաբանութեան հասողութեան երեւոյթ չէ։ Այն հասու է միայն խենթերին, կատարեալ խենթութիւն է պահանջում։

ԱԼԻՔն այդպիսին է։ Պէտք է ԱԼԻՔԱԿԱՆ լինես, որ քեզ հասու դառնայ, ապրես ու վայելես անբացատրելի այն սէրը, կիրքն ու խինդը, որն ԱԼԻՔ է կոչւում։

ԱԼԻՔՆ ու ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ մէկ միասնութիւն են, նոյն ոգին ու էութիւնը։ ԱԼԻՔԻ հանդէպ ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԻ սէրը չափան միաւորների տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում։ Այն ձեւ, ժամանակ ու տարածութիւն չի ճանաչում։ Անմնացորդ է, տիեզերական ու յաւիտեան։

Դա այդպէս է եղել, կայ ու կը մնայ, քանի դեռ կայ ԱԼԻՔԸ, քանի դեռ շնչում են ԱԼԻՔԱԿԱՆՆԵՐԸ։

ԱԼԻՔՆ այսօր դարձաւ 93 տարեկան»։