|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է: Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ: Այս մասին հայտնում է «Euronews»-ը:
Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Հռոմում առայժմ հանգստանալու պատճառ չեն տեսնում: Այնտեղ նույնպես պատրաստ են սահմանել քիչ թե շատ խստությամբ կրկնակի մեկուսացման կանոններ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 35 հազարի: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ընդգծում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, վարակի նկատմամբ հաղթանակի մասին դեռ վաղ է խոսելը: